Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԴԻԼԻՋԱՆԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ 6 ՏԱՐԵԿԱՆ Է

2010թ-ին Խաչվերացի տոնին Դիլիջանի Սուրբ խաչ եկեղեցում Դիլիջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը մատուցեց եկեղեցու առաջին պատարագը: Այդ օրը եկեղեցում ներկա էին ընդամենը մի քանի հավատացյալ:  Այսօր`2016թ-ին, Խաչվերացի սուրբ պատարագին եկեղեցում կանգնելու տեղ գտնելը դժվար է. եկեղեցին լեցուն է երիտասարդներով, մանուկներով ու զինվորներով:  Փառք Տիրոջը մեզ այսօրվան արժանացնելու համար:

... Ավելին.

ԽԱՉՎԵՐԱՑ․ ԴԻԼԻՋԱՆԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁ

Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշը 2010թ-ին ստանձնեց իր առաքելությունը՝ հովվել Դիլիջան համայնքը։ Դիլիջանը չուներ եկեղեցի, վերջին եկեղեցին քանդվել էր 1930-ական թվականներին։ Այդ իսկ պատճառով Հին Դիլիջան համալիրի մի փոքրիկ անկյուն վերածվեց եկեղեցու։ Առաջին Պատարագը մատուցվեց Սուրբ Խաչի տոնին։ Այսօր՝ Սուրբ Խաչի տոնին նշում ենք Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցու 12-ամյակը։

... Ավելին.

Տավուշի թեմի եկեղեցիների Ջրօրհնեքի խաչքավորները

Հայոց եկեղեցու յուրաքանչյուր անդամի համար մեծ պատիվ է կնքահայր դառնալ սրբազան այդ արարողության՝այն է Ջրօրհնեքի: Ս/թ փետրվարի 14-ին Տավուշի թեմում յուրահատուկ ընտանեկան օր էր, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ թեմի բոլոր եկեղեցիների խաչի քավորների մասնակցությամբ հանդիպում կայացավ Հաղարծին վանական համալիրում: Ստորև ներկայացնում ենք Տավուշի թեմի խաչի քավորներին: Մայր եկեղեցի-Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի

... Ավելին.

Տեր Շավարշ քահանա Սիմոնյան

Տեր Շավարշ քահանա Սիմոնյան (ավազանի անունը` Արամ) Ծնվել է 1981թ-ի ապրիլի 8-ին Էջմիածնում: 1987-1998 թթ․ ուսանել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Ներսիսյան վարժարանում: 1998-2003թթ․ ուսանել է Սևանի Վազգենյան դպրանոցում։ 2006-2007թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2002թ-ին դեկտեմբերի 24-ին՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ։

... Ավելին.

Դիլիջանում տոն է․ այսօր օրհնվեց նոր կառուցվող եկեղեցու առաջին քարը։

Շուրջ 90 տարի առաջ Դիլիջանում քանդվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունն ու գմբեթը, և այն վերածվեց կինոթատրոնի։ Հետագայում եկեղեցին ամբողջությամբ քանդվեց և դրա տեղում կառուցվեց կինոթատրոնի նոր շենքը։ Հայաստանի վերանկախացումից ի վեր Դիլիջանում եկեղեցի կառուցելու մի քանի փորձեր են արել, սակայն նախաձեռնությունները չեն հաջողել․ հավանաբար ժամանակը դեռ չէր հասունացել։ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի՝ Դիլիջանում ծառայության անցնելուց

... Ավելին.

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ․ Տավուշ–ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։ ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։ Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․ Քարոզել Աստծո խոսքը Զորացնել ազգային ինքնությունը Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։ Մեր գործունեության ուղղություններն են․ Հոգևոր-կրթական Մշակութային Սոցիալ-տնտեսական Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/ Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան

... Ավելին.

Լույսի,սիրո,հավատի ճանապարհ դեպի ԿԻՐԱՆՑ:

Ամեն անգամ ուխտագնացության գնալիս Տավուշ աշխարհի 4 ծագերի երիտասարդների սիրտը, հոգին ու հավատը խաչվում են մի որևէ տեղում, այս անգամ բոլորիս աղոթքներն ու հավաքական հավատը մեկտեղվեց հայոց պատմության ու ճարտարապետության դարավոր վկայի՝ Կիրանցի վանքի աղոթարար ներդաշնակության ներքո: Հուլիսի 23-ը 24-ժամյա սիրո օր էր Տավուշում, դուք պատկերացնու՞մ եք ինչ ասել է արևագալից արևամուտ սիրո մեջ մնալ

... Ավելին.

Այսօր տոնն է Քրիստոսի տասներկու առաքյալների և տասներեքերորդի՝ Սբ. Պողոս առաքյալի

Առաքյալները Քրիստոսի անմիջական առաջնորդությամբ պատրաստվեցին իրենց ապագա մեծ առաքելության համար. ականջալուր եղան Նրա քարոզությանը, ականատեսը՝ Նրա հրաշքների և վկաները՝ Քրիստոսի հարության: Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտնե՛րը դարձրեք: Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթեոս 28:18-19): Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Քրիստոսի տասներկու առաքյալների և Պողոս առայալի հիշատակը տոնախմբում է Վարդավառի Բարեկենդանը կանխող

... Ավելին.

Գոշավանք

Գոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից: 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել

... Ավելին.



Translate »